Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ձմեռային արձակուրդները` դեկտեմբերի 25-ից

Ձմեռային արձակուրդները` դեկտեմբերի 25-ից
11.12.2017 | 22:10

Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցականների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2017-ի դեկտեմբերի 25-ից։ 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչև 2018-ի հունվարի 7-ը ներառյալ, առաջին և երկրորդ դասարանցիների համար՝ 2018-ի հունվարի 21-ը ներառյալ:

Դիտվել է՝ 2414

Մեկնաբանություններ